տուն Լուրեր Հրայր Թովմասյանը ներկայացրել է իրավական հիմնավորումներˋ որոնք իրավաբանության հետ կապ չունեն. Լեւոն...

Հրայր Թովմասյանը ներկայացրել է իրավական հիմնավորումներˋ որոնք իրավաբանության հետ կապ չունեն. Լեւոն Զուրաբյան

121
0

Levon-Zurabyan2

Լեւոն Զուրաբյանն այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ ընդդիմության միասնությունը տալիս է լուրջ արդյունքներ:

«Անցյալում մեծամասնությունը կեղծ օգտագործում էր իր քանակը, որ թելադրի ինչ-որ մի օրակարգ, որը բացարձակապես չէր կապվում մեր ժողովրդի շահերին: Բայց ընդդմիության միասնականությունը հնարավորություն է ստեղծում անցկացնել արտահերթ քննարկումներ եւ թելադրել օրակարգ Ազգային ժողովին»,-ասաց Զուրաբյանը:

Նա նշում է, որ այսօր իրենք  գործ ունեն մի կառավարության հետ, որը որդեգրել է գաղտագողի գործարքների գործելաոճը, Սահմանադրության եւ Ազգային Ժողովի շրջանցման գործելաոճը:

«Եվ սա պատահական չէ հենց այն պատճառով, որ ԱԺ-ն վերափոխվել է եւ Կառավարությունը վախենում է որեւէ լուրջ խնդիր բերել Ազգային Ժողով: Դրա մասին վկայեց նաեւ գազի պարտքի անօրինական կուտակումը, եւ, խախտելով օրենքը, Ազգային ժողով չէին բերում այս պարտքի մասին  փաստաթղթերը, պայմանագրերը, որի շնորհիվ «Գազպրոմը» հռչակվում է ՀՀ Սահմանդրությանից եւ օրենքներից վեր:

Անդրադառնալով «Որոտան» կասկադի վաճառմանը ամերիկյան ընկերություններինˋ նա նշեց, որ դա նույնպես կատարվել էˋ շրջանցելով օրենքներն ու Ազգային Ժողովը:

«Որոտան կասկադի վաճառքի վերաբերյալ կառավարությունը եւ կոնկրետ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փորձել է Կառավարության հարցուպաատասխանի ժամանակ ներկայացնել իրավական հիմնավորումները, որոնք իրավաբանության հետ որևէ կապ չուեն: Նա նշեց, որ կառավարությունն է տիրապետում, տնօրինում պետական սեփականությունը: Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման իրավունքները հռոմեական իրավունքներից պատկանում են սեփականատիրոջը, մինչդեռ սեփականատերը ոչ թե կառավարությունն է, այլ պետությունը»,-ասում է Զուրաբյանը:

Նա հավելում է, որ Կառավարությունը ընդամենը կառավարում է պետական սեփականությունը, եւ սա է պատճառը, որ անհրաժեշտ է Ազգային Ժողովի հավանությունը:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ առաջիկայում 4 ոչ իշխանական ուժերը կմշակեն իրենց հետագա քայլերը, ինչը նա չմանրամասնեց եւ խոստացավ հայտնել հետագայում: