2014թ. հունվարին 2013թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.2%, ոչ պարենային ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը`109.1%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներում:
Հիշեցնենք, որ տասներկուամսյա գնաճի (հունվարը հունվարի նկատմամբ, դեկտեմբերը՝ դեկտեմբերի և այլն) նպատակային թիրախը Կենտրոնական բանկի համար 4 գումարած-հանած 1.5 տոկոսն է: Այսինքն՝ այս տարվա հունվարին արձանագրված գնաճը նպատակային ցուցանիշի վերին սահմանն է (5.5%):
Նշենք նաև, որ 2013թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ: