Հունաստանում հրապարակվել է մի գիրք, որում կա 5160 անուններ, որոնք 3400 տարի շարունակ օգտագործվել են հունարենում։ «Հունական անուններ» գրքի հեղինակը փաստաբան և գրող Նիկոս Բուսուլենգասն է։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Հեղինակն ասել է, որ ուսումնասիրելով հնագույն տեքստերը, որոնք պահպանվել են տաճարների պատերի և այլ գտածոների վրա, նա համոզվել է, որ հունարենում կան բազմաթիվ յուրահատուկ անուններ, որոնցից միայն մի փոքր մասն է մնացել շրջանառության մեջ։ Դա էլ պատճառ է հանդիսացել, որ Բուսուլենգասը գրի այս աշխատանքը, ինչի վրա ծախսել է 10 տարի։