Որքան էլ, որ զարմանալի է` հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնող ահաբեկիչ Նաիրի Հունանյանը իր հետևորդներն ունի Հայաստանում և Սփյուռքում: Օրերս ֆեյսբքուք սոցիալական ցանցում քննարկում էր ծավալվել, որտեղ մասնակիցները քննարկում էին Նաիրի Հունանյանի գործած ահաբեկչությունը: Ապշեցնում էր այն հանգամանքը, որ քննարկման համարյա բոլոր մասնակիցները նշում էին, որ Նաիրի Հունանյանը «հերոսկան» քայլ է կատարել և նրան չպետք է դատապարտեին: Քննարկման մասնակիցներից մեկը մասնավորապես գրում է.«Նաիրի Հունանյանը իրական ֆիդայի է ու նրանք պետք է հերոսացնել և ոչ թե ասֆալտի ֆիդայիներին»:Այս մեկնաբանությունը մեջբերելուց հետո արդեն իսկ հասկանալի է դառնում, թե ինչ քննարկում է ծավալվել ֆեյսբուքյան նշյալ օգտատերերի շրջանում: Ի դեպ, պարզվում է` Նաիրի Հունանյանը ունի նաև ֆեյսբուքյան էջ, որն ունի 42 ընկեր: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչպիսի անձիք են եղել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում զոհվածները, սակայն մեզ մտահոգվելու տեղիք պետք է տա այն հանգամանքը, որ մեր հասարկությունում կան մարդիկ, ովքեր խնդիրները արյունվ լուծելու կողմնակիցներ են և դրա մասին հրապարակային խոսում են: Ամենազարհուրելին այն է, որ մեր պետականության վրա ձեռք բարձրացնողներին փորձում են հերոս ներկայացնել: