տուն Քաղաքական Միջազգային Հորդանանի թագավորին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մեքսիկայում

Հորդանանի թագավորին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մեքսիկայում

180
0

635271084139830000

Երեկ արտակարգ պատահար է գրանցվել Մեքսիկայում։ Եղանակային վատ պայմանների պատճառով Հորդանանի թագավորին տեղափոխող ուղղաթիռն ստիպված է եղել վայրէջք կատարել Մեքսիկայի Վերակրուս նահանգի Կետլահուակ քաղաքի մարզադաշտում։ Այս մասին հաղորդում է Edmontonjournal.com-ը։

Մարզադաշտ են ժամանել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց ուղեկցությամբ թագավորին տեղափոխել են քաղաքի օդանավակայան, որտեղից էլ նա շարունակել է իր ուղևորությունը։ Առայժմ հայտնի չէ, թե ուր էր մեկնում թագավորը ուղղաթիռով։

Տեղեկացնենք նաև, որ Հորդանանի թագավորը Մեքսիկայում է երկօրյա պաշտոնական այցով։ Այստեղ նա հանդիպել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոննի հետ։