Ներման դեպքում Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կգնա հաջի: Այս մասին նա ասել է լրագրող և գրող Ֆաջր Սայիդին, ով Քուվեյթից ժամանել է Կահիրե՝ Մուբարաքի հետ հարցազրույց վարելու համար:
Լրագրողուհին իր էջում գրել է, որ Մուբարաքը փոքր հաջ` ումրա կիրականացնի դեպի Սաուդյան Արաբիայի մուսուլմանական ամենագլխավոր սրբավայրերը` Մեքքա և Մադինա: Բացի այդ, Մուբարաքն ասել է, որ մտադիր է այցելել Պարսից ծոցի արաբական երկրներ` տեղի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելու աջակցության և բարեկամության համար:
Հիեշեցնենք, որ 2011 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Մուբարաքը գտնվում է հիվանդանոցում, սակայն սահմանափակ է նրա տեղաշարժման իրավունքը: Ներկայում եգիպտական դատարաններում քննվում է Մուբարաքի դեմ մի քանի դատական գործ: