Սիրիայի Հոմս քաղաքի իշխանությունները, որտեղ գրոհայինների կողմից շարունակվում են սադրիչ գործողությունները, հայտարարել են խաղաղ բնակիչների տեղահաման դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Նախօրեին իշխանություններն ու ընդդիմությունը զինադադարը ևս 3 օրով երկարաձգելու շուրջ համաձայնության էին եկել, որպեսզի ապահովեին մարդասիրական օգնություն հասնցելու համար անհրաժեշտ անվտանգությունը։
Մի քանի օր տևած զինադադարի ընթացքում հաջողվել էր շուրջ հազար մարդ տեղահանել քաղաքից։