Նիդերլանդների ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները դադարեցրել են Utopia ընդհատակյա կայքի գործունեությունը, որով մի շարք այլ ապրանքների հետ մեկտեղ իրականացվել է թմրանյութերի և զենքի առևտուր։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Մասնավորապես, կայքում տեղադրված են եղել հայտարարություններ մարիխուանայի, կոկաինի, թմրանույթերի այլ տեսակների, ինչպես նաև բազմապիսի զենքերի մասին։
Բացի այդ, պորտալում փողի դիմաց առաջարկվել են ցանցահենային տարբեր ծառայություններ։ Այն մասին, թե ինչպես է Հոլանդիայի ոստիկանությանը հաջողվել փակել ապօրինի կայքը, տեղեկություններ չկան։