Այսօր Սոչիի «Ադլեր Արենայում» խաղարկվեցին չմշկավազքի տղամարդկանց 1000 մետր վազքատարածության մեդալները։
Այս անգամ ևս չափազանց հաջող հանդես եկան հոլանդացի մարզիկները՝ նվաճելով 2 մեդալ։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց հոլանդացի Ստեֆան Գրոտխյոյսը (1:08.39)։ Արծաթե մեդալը նվաճեց կանադացի Դենի Մորիսոնը (1:08.43)։ 3-րդ հորիզոնականում հանգրվանեց մեկ այլ հոլանդացի՝ Միշել Մյուլդերը (1:08.74)։