Հնդիկ նկարիչը իր աշխատանքները ստեղծում է լեզվով։ 35-ամյա Անի Կ-ն նկարելիս չի օգտագործում վրձիններ կամ այլ գործիքեր, նա դա անում է բացառապես լեզվով։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Տարբեր երանգներ ստանալու համար էլ նկարիչը հատուկ մեթոդ է մշակել՝ նա պարզապես ներկերը խառնում է բերանում։ Վերջերս Անի Կ-ն նկարել է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Խորհրդավոր ընթրիքը»։ «Ցանկանում էի փորձել արվեստի յուրօրինակ ձև, այդ պատճառով ընտրեցի այս մեթոդը և այն հարմար էր ինձ», — ասել է Անին։ Նա նաև պատմել է, որ փորձել է նկարել նույնիսկ քթով, դնչով, արմունկներով և ոտքերով։