Հիշողությունը տարիների ընթացքում լրացվում է նոր տպավորություններով` փաստորեն վերաշարադրելով այն: Այս մասին վկայում է ամերիկյան գիտնականների ուսումնասիրությունը, որի արդյունքների մասին հոդվածը հրապարակված է Journal of Neuroscience ամսագրում:
Նման եզրակացությունը հիմնված է 17 կին և տղամարդ կամավորականների մասնակցությամբ փորձի վրա: Այդ մարդիկ էկրանի վրա պետք է դիտեին տեսանյութ, ապա օրեր անց որոշակի պայմաններում որոշումներ ընդունել` ելնելով տեսածից: Ինչպես տեսանյութը դիտելիս, այնպես էլ փորձի ժամանակ գիտնականներն իրականացրել են այդ մարդկանց ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
Գիտնականները պարզել են, որ անցյալում տեսածն ուղեղը գրեթե ամբողջությամբ վերաշադրել էր` ավելացնելով նոր իրողություններ: Գիտնականները կարծում են, որ սա բացատրում է այն երևույթը, երբ ամեն մարդ յուրովի է արձագանքում իրադարձություններին: