«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը իր ֆեյսբուքայն էջում գրել է.
«Այսօր իսկապես հպարտության օր է: Մեր հզոր բանակի օրն է: Բանակն այն ուժն է, որով կարողացանք բազմաթիվ մարտերում հաղթանակ ապահովել: Բայց առջևում դեռ մարտեր կան ու էլ ավելի շատ «մարտեր» երկիրը կայացնելու ու շենացնելու գործում:
Այսօրն ինձ համար կրկնակի հպարտության օր է. Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտական-վերլուծական (Think Tank) կենտրոնների միջազգային վարկանիշային հետազոտություններում կրկին ճանաչվեց լավագույններից մեկն աշխարհում:
Հպարտ եմ որ ՄԶՄԿ-ն իր ամենօրյա հետևողական ու քրտնաջան աշխատանքով 4 կետով բարելավել է իր վարկանիշը և հիմա Թափանցիկության և արդյունավետ կառավարման ոլորտում աշխարհում 26-րդն է այնպիսի հեղինակավոր ու հզոր կառույցների կողքին, ինչպես ամերիկյան Freedom House-ը, Brookings Institution-ը, Carnegie Endowment for International Peace-ը, բրիտանական Amnesty International-ն ու Human Rights Watch-ը, գերմանական Transparency International-ն ու շվեցարական Geneva Center for the Democratic Control of Armed Forces/DCAF-ը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը կրկին ճանաչվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպական երկրների լավագույն հետազոտական-վերլուծական 50 կենտրոնից մեկը: Ցավոք, դեռևս Հայաստանյան կազմակերպություններից միակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
Հզոր բանակը ունենալու համար հարկավոր է ունենալ հզոր հասարակություն և մտածող ու գործող քաղաքացի: Եվ դրա համար արժե պայքարել»: