տուն Քաղաքական Միջազգային Հեռախոսներում գաղտնի քարտեզներ պահելու համար իսրայելցի ռազմական օդաչուները խիստ կպատժվեն

Հեռախոսներում գաղտնի քարտեզներ պահելու համար իսրայելցի ռազմական օդաչուները խիստ կպատժվեն

210
0

920635336

Իսրայելի իշխանությունները հետաքննություն են սկսել ռազմաօդային ուժերի 14 օդաչուների նկատմամբ, ովքեր տեղանքի գաղտնի քարտեզներ են պահել իրենց խելախոսներում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

Նույն աղբյուրի համաձայն` հետաքննությունը սկսվել է այն բանիս հետո, երբ զինվորականներից մեկը հայտնել է, որ կորցրել է հեռախոսը, որի մեջ եղել են գաղտնի նյութեր, այդ թվում` քարտեզների պատճեներ, ինչպես նաև չվերթների ուղիներ: Շուտով հեռախոսը հայտնաբերվել է և փոխանցվել համապատասխան մարմիններին:

Զինվորական ղեկավարությունն այս ամենը անփութություն է համարում, քանի որ զինվորականները խելախոսների մեջ ներբեռնել են քարտեզներն իրենց հարմարության համար, որպեսզի աշխատանքի ժամանակ դրանք հասանելի լինեն: Որպես պատիժ` օդաչուները բանտում կանցկացնեն 5 օր, նրանցից մեկը` կտուգանվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here