տուն Քաղաքական Միջազգային Հենրի Քիսինջերը՝ Պուտինի երկընտրանքների մասին

Հենրի Քիսինջերը՝ Պուտինի երկընտրանքների մասին

144
0

140131212534-exp-gps-kissinger-on-obama-00000909-horizontal-gallery

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, ով աշխատել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ զրուցելով CNN-ի հայտնի հաղորդավար Ֆարիդ Զաքարիայի հետ։

Խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի շահերի մասին՝ Քիսինջերն ասել է, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի ձևավորումը սկսվել է հենց Կիևում և այն ժամանակ պետությունը կոչվում էր Կիևյան Ռուսիա։ «Ես չգիտեմ ոչ մի ռուսաստանցու, անկախ նրանից՝ նա այլախոհ է, թե կառավարական պաշտոն է զբաղեցնում, որ առնվազն Ուկրաինան չհամարեր Ռուսաստանի պատմության կարևոր մասը։ Այդ պատճառով ռուսները չեն կարող անտարբեր լինել Ուկրաինայի ապագայի վերաբերյալ», — ասել է նախկին պետքարտուղարը՝ հավելելով, որ ինքը կողմ է անկախ և Եվրոպայի հետ հարաբերվող Ուկրաինային, սակայն որպեսզի հասկանանք Ռուսաստանի դիրքորոշումն, անհրաժեշտ է պատմություն իմանալ։

Քիսինջերը ասել է, որ Ուկրաինայում իրոք կա երկփեղկվածություն. մի կողմից՝ դեպի Ռուսաստան ձգտող ուղղափառ Արևելքն է, մյուսից՝ կաթոլիկ և արևմտամետ Արևմուտքը։ Նա նշել է, որ երկու կողմերում էլ կան ժողովրդավարական և օլիգարխիկ տարրեր, սակայն ինքն ամենևին չի կարծում, որ Յանուկովիչը միանշանակ պրոռուսական գործիչ է։ Քիսինջերը շեշտել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում անում է այն, ինչ «իրենք կցանկանային անեին Մոսկվայում՝ իշխանափոխություն»։ «Պուտինը ԽՍՀՄ փլուզումն աղետ է համարում։ Եվ ամենամեծ անջատված հանրապետությունում ՝ 50 միլիոնանոց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չհուզել նրան», — ասել է նա։

«Ռուսաստանի և մնացյալ աշխարհի, Ռուսաստանի և մեր միջև հարաբերությունները մեծագույն խնդիրներ են։ Քանի որ այդ երկիրը ամբողջ իր պատմության ընթացքում կայսրություն է եղել, և նրա ինքնագիտակցութոյւնը խարսխված է կայսերական ձեռքբերումների վրա։ Այն սահմանակից է Չինաստանի հետ, դա մղձավանջ է ռազմավարական տեսակետից։ Այն սահմանակից է իսլամին (իսլամական աշխարհին — խմբ․), դա մղձավանջ է գաղափարական տեսակետից։ Եվ նրանք սահմանակից են Եվրոպային, ինչը պատմականորեն շատ անկայուն է եղել։

Մյուս կողմից, Ռուսաստանի ղեկավարները իրենց ողջ պատմության ընացքում իշխել են՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք շատ կարևոր են իրենց սահմաններից դուրս։ Ինչպե՞ս համախմբել պետությունը՝ միաժամանակ դրսում ներկայանալով որպես ահեղ իշխան, միաժամանակ հասկանալով, որ հնարավոր են և անհրաժեշտ են մեծ փոխզիջումները։ Կարծում եմ, որ սա ամենամեծ դժվարությունն է, ինչի հետ բախվում է Պուտինը։ Մեր շահերից չի բխում նրանց դնել «պաշարված ամրոցի» կարգավիճակում, երբ նրանք որոշեն, թե ինչ պետք է ի ցույց դնեն կամ ինչի են ընդունակ», — հավելել է Քիսինջերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here