Այսօր լրանում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 25-ամյակը։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ ունեցող մեր ֆուտբոլիստը ներկայում հանդես է գալիս աշխարհի ուժեղագույն թիմերից մեկում։ Հայաստանի հավաքականի կազմում էլ նա առանցքային ֆուտբոլիստ է, առանց ում դժվար է պատկերացնել մեր ընտրանու վերջին տարվա հաջողությունները։
Araratnews.am-ը շնորհավորում է բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստի ծննդյան օրը՝ մաղթելով նրան գոլառատ հանդիպումներ և առանց վնասվածքների կարիերայի շարունակություն։