տուն Քաղաքական Միջազգային Հատուկ կոմիքսներ կարդացող երեխաներն ավելի շատ են միրգ ուտում

Հատուկ կոմիքսներ կարդացող երեխաներն ավելի շատ են միրգ ուտում

202
0

fruit

Ճապոնական կոմիքսներ՝ մանգաներ կարդալը նպաստում է նրան, որ երիտասարդությունն ավելի շատ է միրգ ուտում։ Այս մասին հայտարարել է ամերիկացի գիտնականների մի խումբ, որի հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Nutrition Education and Behavior ամսագրում։

11 տարի տևած փորձի մեջ ներգրավվել են 57 երեխաներ։ Գիտնականները նրանց տվել են առողջ սննդակարգի մասին պատմող կոմիքսներ։ Այն կարդալուց հետո երեխաների 75 տոկոսը իրենց սննդակարգում ավելացրել են մրգեր, մինչդեռ մյուսները, ովքեր այլ կոմիքնսեր էին կարդում, շարունակել են օգտագործել բարձր կալորիական սնունդ։