տուն Քաղաքական Միջազգային Հատուկ ԱՄՆ-ի բանակի համար ստեղծվել է 3 տարի չփչացող պիցցա

Հատուկ ԱՄՆ-ի բանակի համար ստեղծվել է 3 տարի չփչացող պիցցա

205
0

mre-pizza

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ստացել են պիցցայի բաղադրատոմս, որն առանց սառնարանային պայմանների կարող է պահպանվել 3 տարի։ «Այդ պիցցան կարող է տուփի մեջ մնալ երեք տարի և պիտանի կլինի օգտագործման համար», — ասել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Միշել Ռիչարդսոնը։

Նրա խոսքով՝ զինվորականները շատ են սիրում պիցցա և հաճախ խնդրում են այն ներառել սննդակարգում։ Այս նոր բաադրատոմսը ստանալու համար գիտնականները չարչարվել են 2 տարի։ Դժվարությունն այն էր, որ պիցցայի վրա դրվող տոմատն ու պանիրը ժամանակի ընթացքում խոնավեցնում է խմորը և այն սկսում է փչանալ։ Գիտնականները խմորին ավելացրել են խոնավությունը կլանող նյութեր՝ շաքար, աղ և օշարակ։ Բացի այդ, փոխվել է տոմատի, խմորի, պանրի թթվայնությունը, որպեսզի հնարավոր լինի դանդաղեցնել բակտերիաների առաջացումն ու զարգացումը։