տուն ժամանց Շոու-բիզ Հավատարիմ աստղային զույգերի ֆոտոշարք` սկզբում եւ հիմա

Հավատարիմ աստղային զույգերի ֆոտոշարք` սկզբում եւ հիմա

188
0

1 2

Բեն Սթիլերն ու Քրիստին Թեյլորը հանդիպել են 1999 թվականին: 2000 թվականին նրանք ամուսնացան: Ամուսինները հաճախ միասին նկարահանվում են գեղարվեստական ֆիլմերում:

3

4

Գալիք տարի Թեդ Դենսոնն ու Մերի Սթինբյորգենը կնշեն իրենց ամուսնության 20-ամյակը: 6 7

Դևիդ եւ Վիկտորիա Բեքհեմները սկսել են հանդիպել 1997 թվականին: Բեքհեմներն աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկն են: Նրանք ունեն երեք որդիներ եւ մեկ դուստր:

8 9

 

Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշն ծանոթացել են 1993 թվականին` Էլթոնի կազմակերպած աստղային ընթրիքներից մեկի ժամանակ: Զույգն ամուսնացել է 2005 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում թույլատրեցին միասեռ ամուսնությունների գրանցումը: Այժմ նրանք դաստիարակում են երկու զավակներին:

10 11

80-ականների ռոք երաժիշտ Օզի Օսբորն եւ իր կնոջ` Շերոնի հարաբերությունները թերեւս ամենակայուններից է:

12 13

Արդեն մոտ 30 տարի է տաղանդավոր Դենզել Վաշինգտոնը համարվում է Հոլիվուդի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը, սակայն նա չի դադարում հավատարիմ մնալ իր սիրելի կնոջը` Պաուլետին:

15 16

Դերասաններ Ջոն Թրավոլտայի եւ Քելիի Փրեսթոնի հարաբերություններս սկսվել են 1990 թվականին: Մեկ տարի անց սիրահար զույգն ամուսնացավ Փարիզում: Արդյունքում նրանք ունեցան 3 երեխա, սակայն դժբախտ պատահարի պատճառով 2009 թվականին մահացավ նրանց ավագ որդին` Ջետտը: 17 18

Չնայած նրան, որ Գոլդի Հոուն եւ Քուրտ Ռասելն այդպես էլ չգրանցեցին իրենց հարաբերությունները, այնուամենայնիվ նրանք միասին են եւ սիրում են միմյանց 1984 թվականից ի վեր:

19 24

Շքեղ դերասանուհի Սառա Ջեսիկա Պարկերը եւ Մեթյու Բրոդերիկն ամուսնացել են 1997 թվականին: Երջանիկ զույգն ունի երեք զավակ:

2021

 

 

Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթն ամուսնացել են 1996 թվականին` Բանդերասի ամուսնալուծությունից մեկ ամիս անց: Նրանք արդեն 17 տարի է օրինական ամուսիններ են եւ ունեն մեկ դուստր:

2223  

Հյու Ջեքմանը եւ Դեբորա Ֆերնենսը միասին են 1995 թվականից: Դեբորան գրեթե դադարեցրել է դերասանական կարիերան` ամուսնու հետ լինելու համար:

2627

Թոմ Հենքսի եւ Ռիտա Ուիլսոնի սիրավեպը սկսվել է 1985 թվականին` համատեղ ֆիլմի նկարահանման ժամանակ: Սիրահարներն ամուսնացել են 1988 թվականին: Այդ օրվանից նրանք գրեթե չեն բաժանվել իրարից:

2829

Քևին Բեյքոնն ու Կիրա Սեջվիկն ամուսիններ են արդեն շուրջ 23 տարի: Նրանք ունեն երկու զավակ:

3031

Տաղանդավոր Մայքլ Ջեյ Ֆոքսի եւ Թրեյսի Փոլանի սերն արդեն բոլորել է 25 տարին: Նրանց չխանգարեց նույնիսկ 1991 թվականին Մայքլի մոտ հայտնաբերված Պարկինսոն հիվանդությունը: Թրեյսին մինչ օրս շարունակում է սիրել եւ սատարել ամուսնուն:

3233Հանրահայտ հաղորդավարուհի Օփրա ՈՒինֆրին եւ Ստեդման Գրեհեմը միասին են 1986 թվականից: 1992 թվականին նրանք հայտարարեցին նշանադրության մասին, սակայն այդպես էլ չամուսնացան: Օպրան եւ Ստեդմանը խուսափում են հանրային վայրերում միասին հայտնվելուց, սակայն միեւնույնն է շարունակում են մնալ Հոլիվուդի ամենասիրելի զույգերից մեկը: