տուն ժամանց Շոու-բիզ Հասմիկ Կարապետյանը՝ սիրո տոնի, իր ընտրյալի անակնկալի եւ Աստծո խորանի առջեւ իրար...

Հասմիկ Կարապետյանը՝ սիրո տոնի, իր ընտրյալի անակնկալի եւ Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստման մասին (Լուսանկարներ)

235
0

10911Կաթոլիկ Սուրբ Վալենտինի տոնը, ի տարբերություն Սուրբ Սարգսի, շարժական չէ, այն նշվում է փետրվարի 14-ին: Այս տարի, սակայն, Սբ. Սարգիսը համընկնում է Վալենտինի օրվա հետ: Սարգսի տոնը նշելու ենք փետրվարի 14-ի, երեկոյան ժամը 17:00-ից:

Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ հայ երիտասարդները ավելի շատ նախապատվությունը տալիս են Վալենտինի տոնին: Եվ ամեն տարի հետաքրքիր, գուցե մի փոքր արտասովոր ձեւով են նշում այն:

NEWS.am STYLE-ը տոնին ընդառաջ զրուցեց երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ: Նա նշեց, որ դեմ չէ, որ երիտասարդները նշում են Սուրբ Վալենտինի տոնը, բայց, այնուամենայնիվ, ինքը նախապատվությունը տալիս է Հայ առաքելական եկեղեցու Սբ. Սարգսի տոնին:

«Մենք պետք է նշենք Սուրբ Սարգիսը, սակայն չեմ քննադատում այն երիտասարդներին, ովքեր նշում են Վալենտինը: Երկուսն էլ սիրո տոներ են, կարելի է նշել»,- ասաց երգչուհին:

Սիրո մասին բազում երգեր են երգվել, բանաստեղծություններ ու նովելներ գրվել: Յուրաքանչյուրի մոտ սերը յուրահատուկ ձեւով է դրսեւորվում: Հասմիկի համար սերն ազատությունն է. «Սերն ինձ համար կյանքի գույներն են: Սերն ազատություն է եւ զգացմունքների թագուհի: Սերն է, որ ստիպում է ապրել»:

Ինչպես գիտենք, Հայաստանում Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում` ապագա փեսացուին կամ հարսնացուին երազում տեսնելու հավատով: Երգչուհի Հասմիկ Կարապետյանն անցած տարիներին փորձել է ուտել, բայց երազ չի տեսել:

«Կարծում եմ՝ այդ հազվադեպ է լինում»,- նշեց Հասմիկը:

Յուրաքանչյուր սիրահար զույգ ցանկանում է հետաքրքիր եւ յուրահատուկ ձեւով նշել այդ տոնը:

«Դեռ չգիտեմ, թե ես եւ ընտրյալս ինչպես կնշենք սիրո տոնն այս տարի  եւ որտեղ, բայց վստահ կարող եմ ասել, որ ինձ անակնկալ է սպասվում, ինչպես միշտ եւ, իհարկե, ես էլ իմ սիրելիին կմատուցեմ մի շատ հետաքրքիր անակնկալ: Դեռ չեմ որոշել, թե ինչ անակնկալ եմ մատուցելու: Գուցե այդ լինի ոչ իրեղեն՝ ինչ-որ հետաքրքիր ժամանցի ձեւ: Բայց ես շատ եմ սիրում օծանելիք նվիրել եւ ստանալ: Այդ, իմ կարծիքով, շատ ինտիմ է, երբ դու շատ լավ գիտես, թե ընտրյալդ ինչ է նախընտրում»,- ասաց երգչուհին:

32306_10200849836467758_2094688264_n

1656128_10202822801630654_1177825391_n

Մանրամասները style.news.am — ում: