Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստովանել է, որ Թվիթերում իր միկրոբլոգի հեղինակներն իր ընկերներն են։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։
Ռուհանին չի հստակեցրել, թե ում նկատի ունի՝ ասելով ընկերներ, որի պատճառով The Washington Post-ը նրանց անվանել է «գրականության ստրուկներ»։
@HassanRouhani միկրոբլոգն անգլերեն լեզվով է և նախատեսված է արտասահմանյան լսարանի համար։ Ռուհանիի էջին հետևում է ավելի քան 170 հազար օգտատեր։
Հավելենք, որ Իրանի բնակիչների համար սոցիալական ցանցերի հասանելիությունն արգելափակված է։