Հայ հաքերներն այսօրˋ Հայոց բանակի տոնի կապակցությամբ ջարդել են 7 ադրբեջանական կայքեր: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հետաքրքիրն այն է, որ միանգամից 4 տարբեր հայկական հաքերային խումբ է հարձակվել: Հենց Հայոց բանակի օրվա առթիվ են հարձակում գործել»,-ասում է Մարտիրոսյանը:
Նա հավելում է, որ հայ հաքերների ակտիվությունը վերջին երկու տարիներին է սկսել զգացվել:
«Առաջ ադրբեջանցիներն էին օրացույցային հարձակումներ գործում, բայց արդեն կարելի է ասել, որ հայ հաքերների մոտ էլ կա օրացույցային հարձակումներ»,-նշում է Մարտիրոսյանը:
Հայ հաքերների կոտրած կայքերի ցանկը ներկայացնում ենք ստորեւ.
http://bakuemlak.az/bakuemlak.az/img/aca.html
http://www.zone-h.org/mirror/id/21660945
http://www.titan.az/index.php/en/
http://www.zone-h.org/mirror/id/21660530
http://mesafedenmekteb.edu.az/
http://zone-hc.com/archive/mirror/b8256fe_mesafedenmekteb.edu.az_mirror_.html