տուն Լուրեր Բլոգ Հայրիկյանի իրազեկման մեթոդը` հրավիրել հանրահավաքի ցանկացած գրառման տակ (լուսանկար)

Հայրիկյանի իրազեկման մեթոդը` հրավիրել հանրահավաքի ցանկացած գրառման տակ (լուսանկար)

234
0

newsbababa

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն և իր թիմն արդեն իսկ հասցրել են տարածել իրազեկման հաղորդագրություններ, որով փետրվարի 7-ին մտահոգ քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ: Գործի են դրվել ոչ միայն տեղեկատվությունը տարածելու հայտնի մեթոդները` ասուլիսների ու մամլո հաղորդագրությունների տեսքով, այլ նաև որոշվել է անհատական մոտեցում ցուցաբերել հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների նկատմամբ:

Այսպես, Facebook սոցցանցում Պարույր Հայրիկյանը տարբեր օգտատերերի բազմաբովանդակ գրառումների տակ թողել է նման մեկնաբանություն.

«Հայաստանը կանգնած է անկախութեան կործանման եզրին։ Եկեք, միասին տեսնենք, ինչ ենք անում, ինչ կարելի է անել էս խայտառակ վիճակից դուրս գալու համար։ Փետրուարի 7-ին ժամը 16։00-ին՝ Ազատութեան հրապարակ: Եթէ իրապէս մտահոգ եք, տարածեք այս հաղորդագրութիւնը։ Այլ ճանապարհ չունենք։ Միասին՝ հաւատով եւ սիրով․․․»:

Նկատենք, որ ԱԻՄ առաջնորդը  գրառումների բովանդակությանն ընտրողաբար չի մոտեցել, ինչի արդյունքում գրառման բովանդակության և Հայրիկյանի մեկնաբանության իմաստային անհամապատասխանությունը օգտատերերի կողմից  արժանացել է քննադատությունների, երբեմն նաև ծաղրանքի:

Ոմանք արձագանքել են, թե անկախ բովանդակությունից` ցանկացած գրառման տակ թողած մեկնաբանություն-կոչը որոշակիորեն արժեզրկվում է, մի քանիսն էլ անլուրջ են վերաբերել կոչին և հումորային երանգներով  մեկնաբանություններ թողել: Իսկ թե արդյոք, իրազեկման այս մեթոդը կտա որոշակի արդյունքներ՝ հայտնի կդառնա հանրահավաքի օրը` մասնակիցների թվաքանակով:

pa8wuj8 haj8ikjan

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here