տուն Լուրեր Արդյո՞ք սոցիալական ծանր պայմանները կարող են փոխել մարդու սկզբունքները

Արդյո՞ք սոցիալական ծանր պայմանները կարող են փոխել մարդու սկզբունքները

340
0

dav
Հետաքրքիր է, որ Հայաստանի նման փոքր երկրում պետական դավաճանության մեջ մեղադրված և բանտարկված անձիք փոքր թիվ չեն կազմում: Միայն վերջին տարիներին կազմվել է 5 քրեական գործ՝ 9անձանց վերաբերյալ:
Հիշենք հայտնի Մուրադ Բոջոլյանին, ով 2003թ. դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ հայրենիքի դավաճանության` Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով:
Աշոտ Չտրկյանի, Կարեն Մեհրաբյանի, Ռոմիկ Մաթևոսյանի ձերբակալությունից հետո էլ պարզ դարձավ, որ նրանք Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել իրենց հետ: Մասնավորապես, նրանց հանձնարարվել էր տեղեկություններ հայթայթել` ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
Առավել զարմանալի էր «Եդեսիա» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Գեւորգ Հայրապետյանի գործը, ով պարզվեց, որ 2009թ. ապրիլից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հավաքել, պահել, իսկ 2009թ. սեպտեմբերի 1-ին այդ կազմակերպության ներկայացուցիչ, Իրանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ազերի Բեհնամ Բաղերիին հանձնել է հակահայկական քարոզչություն հանդիսացող՝ ՀՀ զինված ուժերի կողմից Շուշիում եւ Լաչինում իրականացրած մաքրման գործողությունների տեսագրությունը: Դատարանը համապատասխանաբար 12 եւ 10 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել Հայրապետյանին եւ իրանցուն:
Ի՞նչն է ստիպում ՀՀ քաղաքացիներին, փաստորեն որքան էլ զարմանալի է, նաև հայրենիքի համար արյուն թափած անձանց, դավաճանել հայրենիքը: Արդյո՞ք սոցիալական ծանր պայմանները այդ աստիճանի կարող են փոխել մարդու սկզբունքներն ու դրդել դավաճանության: Մտածել է պետք…

Ի դեպ` ՀՀ քրեական օրենսգիրքը պետական դավաճանության համար նախատեսում է 10-15, իսկ լրտեսության համար` 8-15 տարվա ազատազրկում։

Նշենք, որ օրերս ԱԱԾ ի կողմից բացահայտվեց և ձերբակալվեց ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ, 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Մարտիրոսյանը ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները, բայց  կապացուցվի արդյոք գնդապետի մեղքը թե ոչ, թողնենք իրավապահներին:

Արմեն Մկրտչյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here