տուն Քաղաքական Միջազգային Հայտնի հույն ահաբեկիչը՝ նոր սպառնալիքներով (տեսանյութ)

Հայտնի հույն ահաբեկիչը՝ նոր սպառնալիքներով (տեսանյութ)

276
0

461055356_1389642632

«Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ Խրիստոդուլոս Կսիրոսը, ով 2000-ականների սկզբներին 6 ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն փախուստի էր դիմել բանտից, նոր ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքով է հանդես եկել։ Հաղորդում է BBC News-ը։

«Ես որոշել եմ, որ իմ հրացանից պետք է կրակ բացեմ նրանց վրա, ովքեր գողանում են մեր կյանքերը և վաճառում մեր երազանքները հանուն իրենց գրպանների։ Մենք իրավունք ենք պահանջում և կհասնենք դրանց մեր ձեռքում եղած զենքով», — տեսանյութում ասում է Կսիրոսը։

«Այժմ դուք կստանաք այն պատասխանը, որին արժանի եք», — հավելել է նա։

Նշենք, որ «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպությունը գործել է Հունաստանում 1975-2002 թվականներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here