տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան պատճառը

Հայտնի է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան պատճառը

134
0

___-pic4_zoom-1000x1000-33363

Երեկ Նյու Յորքի իր բնակարանում հայտնաբերվել է հոլիվուդյան անվանի դերասան, օսկարակիր Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի դին։ Այս մասին հաղորդում է ABC-ն։ Տեղի ոստիկանական աղբյուրները նշել են, որ Հոֆմանի մարմնի վրա չեն եղել բռնության հետքեր, նրա կողքին հայտնաբերվել է ներարկիչ և թմրանյութ։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հնարավոր է՝ մահը վրա է հասել գերդոզավորման պատճառով։ Դերասանը նախկինում բուժվել է թմրանյութային կախվածության դեմ։

Հոֆմանն «Օսկարի» է արժանացել 2005 թվականին Բենեթ Միլերի «Կապոտե» ֆիլմում Տրումեն Կապոտեի դերը կատարելու համար։ Բացի այդ, նա խաղացել է այնպիսի ֆլմերում, ինչպիսիք են «Մեծ Լեբովսկին», «Մագնոլիան», «Վարպետը», «Սատանայի խաղերը», «Քաղցած խաղեր» և այլն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here