տուն Քաղաքական Միջազգային Հայտնաբերվել է տիեզերքի հնագույն աստղը

Հայտնաբերվել է տիեզերքի հնագույն աստղը

241
0

s2vhxz9k-1391846602

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետները հայտանբերել են նոր մոլորակ, որն, ըստ նրանց, տիեզերքի ամենահին մոլորակներից մեկն է։ Այն 13.6 մլրդ տարեկան է և գտնվում է Երկիր մոլորակից 6 հազար լուսային տարի հեռավորության վրա։ Այս մասին հաղորդում է ABC-ն։

Աստղագետների խմբի ղեկավար Ստեֆան Կելերն ասել է, որ «ուժեղ պայթյունից հետո առաջացած աստղերն ունեցել են հսկայական չափեր, սակայն շատ անկայուն են եղել և, համեմատաբար, կարճ կյանք են ունեցել»։ «Մեզ հաջողվել է հայտնաբերել երկրորդ սերնդի աստղ։ Մենք անչափ զարմացած էինք, քանի նման աստղ հայտնաբերելու հավանականությունը հավասար էր 1-ը 60-ի։ Կարծում եմ, որ դրանից ավելի «ծեր» աստղ հայտնաբերելն անհնար է», — ասել է Կելերը։

Նոր աստղը չունի անուն, այն կրում է SMSS J031300.36-670839.3 համարը։