ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ հերքեց «Global Financial Integrity» (GFI) կազմակերպության հրապարակած այն տեղեկությունները, թե 2002-2011 թվականների ընթացքում Հայաստանից ապօրինի արտահոսել է 6.2 միլիարդ դոլար:
«GFI»-ն բավականին հեղինակավոր կառույց է: Այն ոչ պաշտոնապես գործում է Համաշխարհային բանկի հովանու ներքո եւ հիմնականում օգտվում է հենց ՀԲ-ի տվյալների բազայից: Անցած տարվա դեկտեմբերին այդ կառույցի հրապարակման մեջ շատ կոնկրետ թիվ էր նշված` ՀՀ-ից արտահոսել է 6 միլիարդ 229 միլիոն դոլար: Ֆինանսների նախարարը չի հավատում, որ ՀՀ-ից ապօրինի գումարներ են արտահոսում եւ հիմնավորում է այսպես՝ «ՀՀ համապատասխան օրենսդրությունը եւ ֆինանսական դիտարկումների կենտրոնը, որը մենք ունենք ԿԲ-ի կազմում, լիարժեք կատարում են իրենց գործառույթները…»: Եթե շարունակենք այս տրամաբանությունը, ապա Հայաստանում, ըստ նախարարի, կոռուպցիա էլ չկա, որովհետեւ կա «համապատասխան օրենսդրություն» եւ կան իրավապահ մարմիններ, որոնք «լիարժեք կատարում են իրենց գործառույթները»:
Գրում է «Հայկական Ժամանակը»