ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունն այս տարվա հունվարի 23-ին կրկին շրջանառության մեջ է դրել Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը: Դրա տակ ստորագրել են ՀԱԿ բոլոր յոթ պատգամավորները:
«2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»,- այսպես է կոչվում օրինագիծը: Նման մի օրինագիծ ՀԱԿ-ը նախկինում էլ էր ներկայացրել, իշխող ՀՀԿ-ն էլ խոստացել էր ընդառաջ գնալ, բայց վերջին պահին հետ կանգնեց խոստումից:
Գրում է «Հայկական Ժամանակ»-ը