Ռուսական իշխանական քարոզչության «էլիտայի» ներկայացուցիչները այլեւս չեն թաքցնում, ավելին` արդեն բաց տեքստով խոսում են այն մասին, որ Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում:
Կրեմլի «ագիտբրիգադայի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը` ռուսական Առաջին ալիքի կազմում գործող «Օդնակո» լրատվական-վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Այսօր Խորհրդային միության վերաձեւած եւ կատարելագործված տարբերակ է ստեղծվում, եւ արվում է ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը` ասել է Սորոկինը: Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է: Եւ այդ միսիան կատարելու համար Պուտինը, ըստ վերլուծաբանի, օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ գազը, ռազմամթերքը եւ այլն: Վերջինս նաեւ կածիք է հայտնել, որ «առանց Եվրասիական տնտեսական միության Ռուսաստանը չի կարող գոյատեւել»:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը