ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց առաջին հազար հարկատուների ցանկը եւ նրանց վճարած հարկերի չափերը: Ըստ այդմ, նրանք բոլորով միասին 2013 թվականին վճարել են 665 մլրդ դրամի հակեր եւ տուրքեր, ինչը 19 տոկոսով ավելին է 2012 թվականի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկի «առաջատարների» շարքում իր «պասիվությամբ» կրկին աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը: Նրան պատկանող երկու խոշորագույն ընկերությունները` «Ալեքս-Գրիգ» եւ «Սամ-Սեր Գրուպ»-ը միասին վճարել են 24.8 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելին է ընդամենը 2.9 տոկոսով: Այսինքն, չնայած Ալեքսանյանն օր-օրի խոշորացնում է իր բիզնեսները, իր ձեռքում կենտրոնացնում նորանոր ոլորտներ, նրա վճարած հարկերը գրեթե չեն ավելանում:
Գրում է «Հայկական Ժամանակը»