տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Էս մինն էլ ամերիկացիներին

«Հայկական Ժամանակ». Էս մինն էլ ամերիկացիներին

92
0

Հայկական

Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի գործարքը երեկ ի վերջո կնքվեց: Ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների ղեկավարները եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պայմանագիրը կնքել են ՀՀ կառավարության շենքում ՀՀ վարչապետի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի ներկայությամբ: Սա ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, երբ մեր էներգաարտադրող որեւէ կայան դառնում է ոչ ռուսական ընկերության սեփականություն: Ամերիկացիները կայանը գնել են 180 միլիոն դոլարով: Սա իհրակե, ըստ որոշ գնահատականների շատ ցածր գին է, քանի որ նույն այդպիսի կասկադ նույն տեղում կառուցելու համար կպահանջվեր մոտ 800 միլիոն դոլար, այսինքն` կասկադը վաճառվել է իր իրական գնի 25 տոկոսով միայն: Բայց չնայած դրան` կասկադը ոչ ռուսական ընկերությանը վաճառելու փաստն ինքնին արդեն նշանակալից է: Եւ հետո, ՀԷԿ-երի մեր մյուս կասկադը` Սեւան-Հրազդանը ռուսներին վաճառվեց ընդամենը 40 միլիոն դոլարով: Այն էլ ոչ թե վաճառվեց, այլ նվիրաբերվեց ատոմակայանի միջուկային վառելիքի պարտքի դիմաց: Նկատենք, որ ամերիկացիներից մեծ ջանքեր պահանջվեց Որոտանի կասկադը ձեռք գցելու համար: Այդ կասկադով, մեր տեղեկությունների համաձայն, հետաքրքրված էին ռուսական ընկերությունները եւ նրանք նույնիսկ փորձ են արել կասկադը վերցնել անցած երկուսուկես տարիներին Հայաստանի կուտակած գազի պարտքի դիմաց: Բայց մի ինչ-որ հրաշքով դա չի հաջողվել: Կարելի է ենթադրել, որ Որոտանի կասկադը ամերիկացիներին վաճառելու որոշումը ունի քաղաքական ենթատեքստ: Դրանով փորձ է արվում ցույց տալ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միայն ռուսներին չէ, որ պատկանում է: Որոտանի կասկադն այսօր արտադրում է ՀՀ-ում արտադրվող ողջ էլէներգիայի 15 տոկոսը:

Գրում է «Հայկական Ժամանակը»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here