Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի «ձեռնպահ» քվեարկությունը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի առաջարկած գազային ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը տարակուսանք էր առաջացրել:
Մարտիրոսյանի այդ քվեարկությունը թերեւս կարող է կապ ունենալ փետրվարի 3-ին Սերժ Սարգսյանի ստորագրած կարգադրության հետ: Այդ օրը Սարգսյանը կարգադրություն է ստորագրել` «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն եւ նրան վերապահել 2014 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջեւ դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»: Խոսքը պետբյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հ/կ-ներին որպես դրամաշնորհ հատկացվող հսկայական գումարների մասին է: Նախկինում այդ գործառույթը վստահված էր Լեւոն Մարտիրոսյանին: Այժմ, սակայն, պետբյուջեից դուրս գրվող փողի այդ երակը տնօրինելու է երիտհանրապետական Կարեն Ավագյանը` դրանից բխող բոլոր հետեւանքներով, քանի որ հենց նա է երիտասարդական հիմնադրամի նախագահը: Սրանով էլ թերեւս կարելի է բացատրել Ավագյանի վերջին օրերի խիստ ակտիվությունը:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը