տուն Uncategorized Հայերը մեկնարկում են․ Օլիմպիական ժամանակացույց, օր 2-րդ

Հայերը մեկնարկում են․ Օլիմպիական ժամանակացույց, օր 2-րդ

162
0

 

5

Սոչիի օլիմպիական խաղերում մրցումների երկրորդ օրն է։ Կխաղարկվի մեդալների յոթ հավաքածու։

Այսօր պայքարի մեջ կմտնեն մեր մարզիկներից երկուսը։ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը կմասնակցեն դահուկավազքի սկիաթլոն ձևին (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ)։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում այսօրվա ծրագիրը։ Այն մարզաձևերում, որտեղ կխաղարկվեն մեդալներ, համապատասխան վայրում կլինի նշում։ Մրցումների մեկնարկի ժամը երևանյան է։

Չմշքավազք

Ժամ Մրցում
15:30 Կանայք, 3000մ , ՄԵԴԱԼ

Բիատլոն

Ժամ Մրցում
18:30 Սպրինտ 7,5կմ, Կանայք, ՄԵԴԱԼ

Լեռնադահուկային սպորտ

Ժամ Մրցում
11:00 Արագընթաց վայրսահք, Տղամարդիկ, ՄԵԴԱԼ

Դահուկավազք

Ժամ Մրցում
14:00 Սկիաթլոն, 15կմ դասական + 15կմ ազատ, Տղամարդիկ, ՄԵԴԱԼ

Թռիչք ցատկահարթակից

Ժամ Մրցում
21:30 Անձնական մեկնարկ, միջին ցատկահարթակ, Տղամարդիկ, Թռիչքների առաջին փորձ
22:45 Անձնական մեկնարկ, միջին ցատկահարթակ, Տղամարդիկ, եզրափակիչ,ՄԵԴԱԼ

Սահնակ

Ժամ Մրցում
18:30 Տղամարդիկ, մեկ տեղանոց սահնակ, երրորդ փուլ
20:40 Տղամարդիկ, մեկ տեղանոց սահնակ, չորորդ փուլ

Սնոուբորդ

Ժամ Մրցում
10:30 Սլոուփսթայլ, կիսաեզրափակիչ, Կանայք
13:15 Սլոուփսթայլ, եզրափակիչ, Կանայք,ՄԵԴԱԼ

Գեղասահք

Ժամ Մրցում
19:00 Թիմային առաջնություն, Տղամարդիկ, ազատ ծրագիր
20:05 Թիմային առաջնություն, Կանայք, ազատ ծրագիր
21:10 Թիմային առաջնություն, պարային զույգեր, ազատ ծրագիր,ՄԵԴԱԼ

Հոկեյ

Ժամ Մրցում
12:00 Շվեդիա – Ճապոնիա, Կանայք
17:00 Ռուսաստան – Գերմանիա, Կանայք