տուն Սպորտ Հայաստան — Ռուսաստան հանդիպումը չափազանց հետաքրքիր է ստացվելու. Օզբիլիս

Հայաստան — Ռուսաստան հանդիպումը չափազանց հետաքրքիր է ստացվելու. Օզբիլիս

173
0

1343113

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման մասին։

«Հիանալի է, որ նման հանդիպում է անցկացվելու։ Չափազանց հետաքրքիր խաղ է սպասվում», — հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։

Լրագրողի այն հարցին, թե այդ հանդիպման ժամանակ ով է լինելու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, Օզբիլիսը պատասխանել է. «Դեռ չգիտեմ»։

 

Նշենք, որ սա Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումն է։ Պաշտոնական մրցաշարերում երկու երկրների ազգային հավաքականները հանդիպել են 4 անգամ։ Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է մեր ընտրանուն՝ 3:0 և 2:0 հաշիվներով։ Եվրո-2012-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0, իսկ Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել են ռուսները։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գերմանիայի ազգային հավաքականի հետ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here