տուն Լուրեր Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական նիստին համատեղ հռչակագիր չի ստորագրվել

Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական նիստին համատեղ հռչակագիր չի ստորագրվել

153
0

119919

14 տարի Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շատ արդյունավետ աշխատել է, եւ մենք այսօր ստացանք տեղեկատվություն, որ նիստը Ստրասբուրգում տապալվել է  եւ  14 տարվա մեջ առաջին անգամ հանձնաժողովը չի ընդունել համատեղ հայտարարություն:

Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք բոլորս էլ պիտի հասկանանք, որ դա կարելի էր կանխատեսել սեպտեմբերի 3-ի որոշումից հետո: Եվրոպական կողմը արդեն շատ ավելի կոշտ պիտի լինի իր գնահատականներում: Միակ երկիրը, որ իր հետ եվրոպական պառլամենտը տարիներ շարունակ չէր ունենում համատեղ նիստերից հետո համատեղ դեկլարացիա, դա Ադրբեջանն էր: Իսկ Հայաստանի հետ մենք ունեցել ենք նախկինում շատ արդյունավետ նիստեր եւ մեր հռչակագրերը  մշտապես եղել են խիստ հայանպաստ»,-ասաց Զոհրաբյանը:

Որպես հանձնաժողովի նախկին համանախագահ նա նշեց, որ Հայաստանը ունեցավ հանձնաժողովի նիստˋ զրոյական արդյունքով: