տուն Լուրեր Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն համահայկական ձմեռային խաղեր

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն համահայկական ձմեռային խաղեր

273
0

531358079324

Այս տարի Հայաստանում առաջին անգամ փետրվարի 24-ից մարտի 2-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր: Խաղերին կմասնակցի շուրջ 300 մարզիկ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից:

Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը նշում է, որ խաղերն անցկացվելու են 4 մարզաձեւրումˋ դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ եւ տափողակով հոկեյ:

Հոկեյն անցկացվելու է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Առաջին անգամ է, որ ձմեռային խաղեր են անցկացվում: Ամառային հինգերորդը անցկացվել է 2011-ին, իսկ ձմեռայինն առաջինն է: Մասնակից երկրների թիվը դեռեւս հստակ չէ, քանի որ հայտերը մինչեւ հիմա գալիս են: Ամենակարևորըˋ պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ լինեն մասնակիցները, կարող են լինել սիրողական մակարդակի դահուկորդներ»,- ասում է Վարդանյանը:

Համահայկական խաղերի բացմանը եւ փակմանը ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Որոշ մրցանակներ կհանձնվեն նաեւ ՀՀ նախագհի կողմից: