Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի՝ այսօր Պրահայում կայացած հանդիպման ավարտին տեղի ունեցով մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Ստորագրվեցին, մասնավորապես, համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջև՝ հանցավորության դեմ պայքարում համագործակցության, տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, առողջապահության նախարարությունների միջև՝ առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի ներքին գործերի նախարարության միջև՝ աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, համատեղ հռչակագիր Հայաստանի բնապահպանության նախարարության և Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության միջև՝ բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, փոխըմբռնման հուշագիր Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:
Մանրամասները azatutyun.am — ում: