Սոչիի օլիմպիական խաղերում առաջին մեդալները խաղարկեցին դահուկորդները։ 15կմ դասական և 15կմ ազատ ոճերով սկիաթլոնում լավագույնը ճանաչվեց շվեյցարացի Դարիո Կոլոնիան։ Նա մրցատարածության վերջին կիլոմետրում կարողացավ մի քանի մետրով պոկվել մրցակիցներից և միայնակ հասնել եզրափակիչ գծին (1:08:15.4)։
Երկրորդ հորիզոնականում է շվեդ դահուկորդ Մարկուս Հելները, երրորդը՝ նորվեգացի Մարտին Յոսրուդ Սունդբյուն է։
Մեր մարզիկներից Սերգեյ Միքայելյանը հաղթողին զիջեց +5:01.2 րոպե և հանգրվանեց 46-րդ հորիզոնականը։ Արթուր Եղոյանը զբաղեցրեց 63-րդ տեղում՝ 1:17:44.5 ժամանակով։