Կապիտալիզմն առանց մրցակցության շատ ավելի վատ է, քան կոմունիզմը: Եթե հանրային սեփականությունից անցում է կատարվել մասնավորի, սակայն մրցակցությունը բացակայում է, դա աղետների կբերի: Այս մասին այսօր Ազգային Ժողովի նիստին ասել է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանըˋ անդրադառնալով Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ներկայացրած 2014-ի անելիքների մասին ծրագրին:
«Եւ հետեւանքներն են աղետալի լինում եւ ազգային հարստությունը կենտրոնանում է մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք օգտագործում են ապօրինի կերպով, ոչնչացնում են մրցակցությունը՝ գերշահույթներ ստանալու եւ ժողովրդի հարստահարման համար: Արժեւորվում է փոքր խմբակի համար գերշահույթներ ստանալը, որը բերում է տնտեսական դեգրադացիայի: Հայաստանը հիվանդ է մակաբույծ օլիգարխիայի քաղցկեղով»,- ասել է Լեւոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ ըստ միջազգային զեկույցների, Հայաստանում տնտեսության մեջ մենաշնորհներին է պատկանում Հայաստանի տնտեսության շուրջ 20 տոոկսը, որը ամենաբարձր ցուցանիշն է նախկին ԽՍՀՄ եւ արեւլյան երկրների շարքում:
«Եւ մենաշահնորհների պարենային գները միջինը 17 տոկոսով ամենաբարձրն են ԱՊՀ-ում: Հայաստանը մեռնում է մակաբույծ մենաշնորհի քաղցեկեղից: Իսկ դուք (ՏՄՊՊՀ) նախ մեզ փորձում եք խաբել՝ վարդագույն պատկեր ցույց տալով մենաշնորհների մասին եւ նշում, որ տնտեսության մեջ մենաշնորհի բաժնեմասը կազմում է 8 տոկոս 20-ի փոխարեն: Այն, ինչը որ առաջակում է Տնտեսական հանձնաժողովը այն է, ինչ որ բժիշկը քաղցկեղի համար առաջարկի պառացետամոլ»,- հավելել է Զուրաբյանը: