Ռուսաստանի կառավարությունը հաստատել է հայ-ռուսական համաձայնագրին կից արձանագրությունը, որով որոշվում են Հայաստանում ռուսական բազայի տեղակայման կետերը։
Կառավարության կողմից տարածված տեքստում նշվում է, որ ՌԴ-ն Հայաստանին է վերադարձնելու Հացիկ գյուղի մոտ տեղակայված զինվորական ավանը։ Միաժամանակ Հայաստանը ռուսական կողմին է փոխանցելու երկու ավան Երևանում և Գյումրիում։ Այսպիսով, Հայաստանում ռուսական բազայի տեղակայման կետերի թիվը կհասնի 21-ի։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հայկական կողմի հետ վարել բանակցություններ՝ առանց արձանագրությունում լուրջ փոփոխություններ մտցնելու։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։