տուն Լուրեր «ՀայՌուսգազարդը» չի մեկնաբանել «Ալիշան» ՍՊԸ-իˋ գազի պարտքի գոյացման պատճառները

«ՀայՌուսգազարդը» չի մեկնաբանել «Ալիշան» ՍՊԸ-իˋ գազի պարտքի գոյացման պատճառները

306
0

hayrusgazard (1)

«Ալիշան» պահածոյացման գործարանին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մինչ օրս չի ներկայացրել, թե ընկերության 1 միլիոն 906 հազար դրամի պարտքը ինչպես է գոյացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ալիշան» ընկերության հիմնադիր տնօրեն Սերժիկ Մովսիսյանը:

Նա նշում է, որ ՀայՌուսգազարդի աշխատակիցների հետ հանդիպում են ունեցել դեկտեմբերին, սակայն հստակ պատասխան չեն ստացել, թե ինչ գործակցով է հաշվարկվել, որ ստացվել է այդ գումարը: Մեր հաշվարկները ցույց են տվել, որ 11 տոկոս ավել են ուզում վերցնել մեզնից գազի վճար»,-ասում է Մովսիսյանը:

Նշենք, որ ասուլիսին մասնակցելու համար հրավեր էր ուղարկվել նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցներին: Սակայն նրանք հրաժարվել էին ներկայանալˋ նամակով պատասխանելով, որ մեկ անգամ հանդիպել են «Ալիշան» ընկերության աշխատակիցների հետ եւ քննարկել խնիդրը:

ՀայՌուսգազարդը հայտնել է, որ իրենք պատրաստ են կրկին հանդիպել եւ մասնագիտական քննարկում անցկացնել «Ալիշան» ընկերության աշխատակիցների հետ, սակայն հրաժարվում են հրապարակային հանդիպումներից:

«Ալիշանի» տնօրենը նշում է, որ երկրորդ հանդիպումը պարզապես խաբկանք եւ ժամանակի կորուստ կլինի, քանի որ ՀայՌուսգազարդի մասնագետները ոչինչ հստակ  չեն ասում:

«Անցած անգամ հանդիպել էինք, բայց նույնիսկ մասնագիտական քննարկում չեղավ,  եւ մեր ընկերության գազի մասնագետին սկսեցին ճնշել»,-ասում է Մովսիսյանը:

Ասուլիսին ներկա գտնվող Գործատուների հանրապետական միության փորձագետ Գագիկ Սարգսյանը նշում է, որ իրենք նույնպես հետեւողական են լիենլու այս հարցին:

«ՀայՌուսգազարդի պատասխանում, իրենց բլանկի ձեւաթղթի վրա նախ չկա ելքի համարը, բացի այդ նշված չէ, թե որ ամսվա գումարն է սա, ինչ գործակցով են հաշվարկել, եւ նշված է, որ չմուծելու դեպքում 3 օր հետո գազը կանջատեն: Վախի սեմինար է սա, նույնսիկ չկա այն պայմանագիրը նշած,որի հիմքով կարող են երեք օր հետո անջատել գազը»,- ասում է Սարգսյանը:

«Ալիշան» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նշում են, որ խնդրի լուծում չստանալու դեպքում, հարցը կբարձրացնեն դատական ատյաններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here