տուն Քաղաքական Միջազգային Համացանցն Աստծո պարգև է. Հռոմի պապ

Համացանցն Աստծո պարգև է. Հռոմի պապ

162
0

1343113

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համացանցը թեթևացնում է մարդկանց միջև երկխոսությունը, թեև երբեմն կարող է խոչընդոտ հանդիսանալ բնական շփման համար։

«Համացանցը չափազանց անհրաժեշտ բան է մարդկության համար, այն Աստծո պարգև է։ Սակայն, այնուամենայնիվ, մշտապես այնտեղ գտնվելու ցանկությունը կարող է մարդուն հեռու պահել իր մտերիմներից։ Թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում բնական շփումը, կարծես, ցավազրկող դեղ և սիրտն ուրախացնող լավ գինի լինի», — Ֆրանցիսկոսի խոսքերն է մեջբերում AP-ն։

Ըստ Հռոմի պապի՝ համացանցի դրական կողմերից մեկն այն է, որ թույլ է տալիս հանդիպել մարդկանց, ովքեր տարբեր մշակույթների ներկայացուցիչներ են, և նրանց հետ ընդհանուր լեզու գտնել։

Հավելենք, որ Հռոմի պապի անունից հաղորդագրություններին կարող եք հետևել Թվիթեր սոցցանցում։ Վատիկանի ղեկավարի էջը բացվել է 2012 թվականի դեկտեմբերի 2-ին նախորդ պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here