Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 23-ի երեկոյան հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Այգեպար համայնքում ադրբեջանական գնդակից վիրավորվել էր սահմանամերձ գյուղի բնակչուհի, 16-ամյա Լիանա Անիկյանը: Araratnews.am-ի լրագրողը Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից այսօր հետաքրքրվեց, թե ինչպես է 16-ամյա Լիանա Անիկյանի առողջական վիճակը: Համայնքի ղեկավարի վստահեցմամբ՝ միջին ծանրության է:
Անդրանիկ Այդինյանը տեղեկացրել է, որ գնդակը կպել է աղջկա ոտքին, որից հետո նրան վիրահատել են: Գյուղապետը նաև նշեց, որ ինքը երեկ այցելել է Բերդ քաղաքի հոսպիտալ՝ տեսակցելու աղջկան:
Անդրանիկ Այդինյանը նաև վստահեցրեց, որ գյուղում ամեն ինչ նորմալ է և ոչ մի վախի մթնոլորտ էլ չկա:
Էմմա Պալյան