ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մենք հերոսների կարիք ունենք…Եվ փառք աստծո՝ ունենք հերոսներ: 2014 թվականի հունվարի լույս 20-ի գիշերը կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու հայկական բանակի ստորաբաժանման 9 զինվորները հետ մղեցին Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի: Ահավասիք՝ տասը հերոս: Ափսոս… Արմենի համար այս հերոսությունը, վերջինն էր… Հազար փառք Արմենին: Արմենի ծնողներին, հարազատներին ու մտերիմներին համբերություն՝ կորստյան ցավը կրելու համար: Պատիվ ու հարգանք հայրենիքին նվիրված որդի դաստիարակելու համար: Այսօր մենք հերոսների կարիք ունենք, և ոչ միայն սահմանին… Հուսանք, որ նաև Արմենի ու նրա ընկերի ջանքերով, կգա այն օրը, երբ հերսության կարիք չենք ունենա…»: