տուն Քաղաքական Միջազգային Հազարավոր հրեաներ պատրաստվում են դիմել իսպանական քաղաքացիության համար

Հազարավոր հրեաներ պատրաստվում են դիմել իսպանական քաղաքացիության համար

176
0

240378_original

 

1492 թ. հրեաների արտաքսումը Իսպանիայից

 

Այն լուրը, որի համաձայն Իսպանիան պատրաստվում է քաղաքացիություն շնորհել բոլոր այն հրեաների ժառանգներին, որոնք 500 տարի առաջ արտաքսվել են Իսպանիայից, լուրջ հետաքրքրել է հազարավոր հրեաների: Այս մասին հաղորդում է Haaretz-ը:

Բազմաթիվ հրեաներ արդեն փորձել են կապ հաստատել իսպանական կառավարության հետ: Սակայն մասնագետները նշում են, որ այդ կապը 500 տարի առաջ արտաքսվածների հետ դժվար է գտնել և դա հեշտ չի լինի ապացուցել պատմական և օբյեկտիվ մի շարք պատճառներով: Իսպանիան մինչև հիմա չի բացատրել, թե ինչ պահանջներ է ներկայացնելու հնարավոր թեկնածուներին:

Պարբերականը նաև նշում է, որ հերաները շտապում են, քանի որ իսպանական կառավարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարել այս նախաձեռնության մասին: