Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր, սիրահարների օրը, Պետդումայի նիստից առաջ ցուցադրել է, թե ինչպես է պետք համբուրվել. «Բերանը համբուրել չի կարելի, միայն ճակատը»,- հայտարարել է։ «Ինչու ճակա՞տը, որովհետեւ համբուրում են միայն մահացած մարդու ճակատը, իսկ սերը դա մահ է։ Դուք պետք է իմանաք, որ այն շուտով կավարտվի»,- Ժիրինովսկու խոսքերն է մեջբերում ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը։
«Այդ տեղը, որտեղ պետք է համբուրեք, նախապես մաքրեք սպիրտով կամ օդեկոլոնով»,- իր հրահանգավորումն անցկացրեց քաղաքական գործիչը՝ աղջկա ճակատին փակցնելով «վալենտինկա» սրտիկ։