Ազգային վիճակագրական ճառայությունը հրապարակել է անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ. կազմել է 3.5%: Դա նշանակում է, որ տարվա Համախառն ներքին արդյունքի աճը կլինի ճիշտ այդքան կամ մի փոքր ավելի քիչ (տնտեսական ակտիվության ցուցանիշում աճը երբեմն կրկնակի է հաշվարկվում, ինչը բացառվում է ՀՆԱ-ի հաշվարկման ժամանակ):
Հիշեցնենք, որ 2013թ պետբյուջեի նախագծով նախատեսված էր ՀՆԱ-ի 6.2% աճ: Փաստացի ցուցանիշը, փաստորեն, դրանից նշանակալի չափով քիչ կլինի:
Նշենք նաև, որ այդ 3.5% աճի հիմնական ապահովողներն են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Առաջինը աճել է 6.8%-ով, երկրորդը՝ 7.1%: Ծառայություններն աճել են 3.6%-ով, իսկ շինարարության անկումը կազմել է 8.1%: