տուն Լուրեր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի շնորհավական ուղերձը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի շնորհավական ուղերձը

194
0

arm139090139694Հայկական բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ

 

Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայերիս համար հայկական զինված ուժերի զարգացումը բխում է մեր ազգային անվտանգության շահերից:

 

Հայ ժողովրդի պատմությանը հետադարձ հայացք նետելիս, ակնհայտ է դառնում, որ հայերի բոլոր հաղթանակները, անգամ պետականության բացակայության պայմաններում, պայմանավորված են եղել հայկական զինված ուժերի շուրջ համախմբվածությամբ:

 

Նորօրյա հայկական բանակաշինության ակունքներում կանգնած մեր սերունդը ջանք ու եռանդ չպետք է խնայի օժանդակելու այսօր արդեն քսաներկուամյակը բոլորող բանակին:

 

Վերհիշելով՝ մեր անկախության համար պայքարած յուրաքանչյուր զինվորին, պարտավոր ենք անհատապես գլուխ խոնարհել նրանց շիրիմների առջև:

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայկական բանակի տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս ոգու ամրություն, համբերություն և խաղաղ երկինք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here