տուն Տնտեսական ՀՀ-ում առողջապահության աշխատուժի 70-76%-ը կանայք են

ՀՀ-ում առողջապահության աշխատուժի 70-76%-ը կանայք են

297
0

bujquyr

Կառավարության վաղվա նիստում կհաստատվի Առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ցանկը: Ռազմավարության նպատակն է ոլորտի մարդկային ներուժի կառավարման զարգացումը` հիմնվելով ներուժի պատրաստման ռացիոնալ պլանավորման և նրանց աշխատանքի կազմակերպման, արդյունավետ մոտիվացիոն մեխանիզմների և կրթական նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վրա, որը թույլ կտա հանրապետության բուժհաստատությունները ապահովել համապատասխան կրթությամբ և որակավորմամբ մասնագետներով:

«Հայաստանի առողջապահական համակարգի կադրային ներուժի առկայության, աշխարհագրական և մասնագիտական բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ վերլուծություն իրականացնելու նպատակով դիտարկվել են 2001-2011 թվականների առողջապահության նախարարության առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տվյալների օրինաչափությունները և միտումները:

Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ առողջապահական համակարգը իր բնույթով գենդերացված է, առողջապահության աշխատուժի 70-76%-ը կազմում են կանայք,  առկա է Երևան քաղաքի և մարզերի միջև անհամամասնություն, հատկապես ցածր է մարզային բնակչության ապահովվածությունը սրտաբաններով, ուռուցքաբաններով և ներզատաբաններով, այն դեպքում, երբ   ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշներն ակնհայտորեն վկայում են այդ մասնագետների հարաբերական քանակի ավելացման անհրաժեշտության մասին:

Բժիշկ/բուժքույր հարաբերակցությունը բնութագրվում է ամենամյա նվազեցմամբ: Սակայն, համաձայն Հայաստանի առողջապահական համակարգի օպտիմալացման հայեցակարգի տրամաբանությանը, պահանջվում է բժիշկ/բուժքույր հարաբերակցության աճ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here