ՀՀ Եվրապարտատոմսերն այսօր ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում: Այսինքն՝ այսուհետ ներդնողները կարող են ձեռք բերել Հայաստանի թողարկած արտարժույթով պարտատոմսերը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅԻ հարթակի միջոցով: Ցուցակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Ցուցակումից ընդամենը մի քանի րոպե անց հարթակում 300 հազար դոլար արժողության գործարք կնքվեց Հայաստանի եվրապարտատոմսերի գծով: